Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՆԳ նախարարը սպառնում է

ՆԳ նախարարը սպառնում է
21.03.2025 | 21:49

ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերվում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան ՈՒլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:

Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք, քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:

Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:

ՈՒղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում, մի խումբ անձինք, կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:

Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

ՈՒ այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:

ՈՒ այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4190

Մեկնաբանություններ